Իսրայելի Կնեսետի նախկին խոսնակ, «Լիկուդ» աջակողմյան կուսակցության անդամ Ռեուվեն Ռիվլինն ընտրվել է Իսրայելի 10-րդ նախագահ: Նախագահական ընտրությունների 2-րդ փուլում նրա օգտին քվեարկել են Կնեսետի 120 պատգամավորներից 63-ը։ Երկրորդ փուլում նրա հակառակորդ՝ ներքին գործերի նախկին նախարար, ձախակողմյան «Շարժում» կուսակցության անդամ Մեիր Շիտրիտի օգտին քվեարկել է 53 պատգամավոր։